Ավստրիայի նախագահը իսլամաֆոբիայի դեմ պայքարելու համար բոլոր կանանց կոչ է արել ծածկել գլուխները


Ավստրիայի նախագահը իսլամաֆոբիայի դեմ պայքարելու համար բոլոր կանանց կոչ է արել ծածկել գլուխները
Ապրիլ 28 23:30 2017

Ավստրիայի նախագահ Ալեքսանդր վան դեր Բելենը իսլամաֆոբիայի դեմ պայքարելու համար երկրի բոլոր կանանց կոչ է արել գլխաշոր կրել: Այդ մասին հայտնում է The Independent-ը:

«Ոչ միայն մուսուլման կանայք, բոլոր կանայք կարող են գլխաշորեր կրել, և եթե իսկական և անզուսպ իսլամաֆոբիան շարունակվի, ապա մի օր կգա, երբ մենք բոլոր կանանց կխնդրենք գլխաշոր կրել, բացարձակապես բոլորին, ի նշան համերաշխության նրանց հետ, ովքեր դա անում են կրոնական նկատառումներից»,- ասել է նախագահը դպրոցներից մեկում աշակերտների հետ հանդիպման ժամանակ:

«Իհարկե, ամեն կին իրավունք ունի հագնվելու ինչպես իրեն ավելի է դուր գալիս, դա պարզապես իմ կարծիքն է այդ հարցի մասին»,- անմիջապես ճշտել է նա: