Անկարայի դատարանն անմեղ է ճանաչել քաղաքացուն, ով վիրավորել է Թուրքիայի խորհրդարանի հայուհի պատգամավորին


Անկարայի դատարանն անմեղ է ճանաչել քաղաքացուն, ով վիրավորել է Թուրքիայի խորհրդարանի հայուհի պատգամավորին
Ապրիլ 28 23:15 2017

Քաղաքացիական գործերով Անկարայի դատարանը անմեղ է ճանաչել քաղաքացուն, ով Թուրքիայի խորհրդարանի հայուհի պատգամավոր Սելին Դոհանին անվանել է «հայի վիժվածք»:

Ինչպես հայտնում է թուրքական Evrensel պարբերականը, դատարանը անմեղ է ճանաչել Դոհանին վիրավորած տղամարդուն: Համաձայն դատարանի` վիրավորանք ստանալուց 2 ամիս հետո Դոհանը Twitter-ում տհաճ գրություն է թողել երկրի կառավարության հասցերին: Հենց այդ պատճառով էլ դատարանը այդպիսի որոշում է ընդունել:

Այդ որոշման կապակցությամբ Դոհանը ասել է, որ այն բանից հետո, երբ ինքը պատգամավոր է դարձել, իր հասցերին բազմաթիվ վիրավորական արտահայտություններ է լսել:

«Դատարանի այդ արդարացումը ճանապարհ է բացում ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների համար»,- հայտարարել է նա: