Ինչպես են մարդիկ բաժանվում՝ ըստ հորոսկոպի նշանների


Ինչպես են մարդիկ բաժանվում՝ ըստ հորոսկոպի նշանների
Ապրիլ 28 22:56 2017

Ամուսնանալիս մենք չենք մտածում ամուսնալուծվելու մասին, ինչը միաժամանակ թե՛ լավ է, թե՛ ճիշտ… Սակայն ժամանակի ընթացքում հարաբերությունները սկսվում են փոխվել ու հարկ է հասկանալ, թե ինչ ուղղությամբ։ Արդյո՞ք սերը սկսել է լքել զույգին, թե՞ վեր է ածվել հարաբերությունների իսկական հիմքի։ Սիրո կորստի առաջին նախանշանները տարբերել կարող եք օգտվելով հորոսկոպից, որովհետև կենդանակերպի տարբեր նշաններ, տարբեր կերպ են արտահայտում իրենց դժգոհությունը։ Ձեզ են ներկայացնում հորոսկոպի տարբեր նշանների վարքային առանձնահատկությունները՝ սիրային հարաբերությունները խզելու ժամանակ։

 

Խոյ – օբյեկտիվության բացակայություն

Խոյը ասես արթնանա ու զարմանա։ Օ՛, ամեն ինչ այդքան էլ հարթ չէ։ Սակայն քանի որ խոյն ամեն ինչ կարող է, նա մտածում է. «Հիմա ես ամեն ինչ արագ կկարգավորեմ»։ Ու նույն կրքով, ինչ խոյն իր կյանքն է ձևափոխում, նա նետվում է զուգընկերոջ բնավորության վատ կողմերի դիրքերը ավիրելու։

 

Ցուլ — աչալրջություն

Ընդհանուր առմամբ, ցուլն այդքան ձանձրալի չէ, որքան այծեղջյուրը, ուստի գոհ է լինում իրենից ու զուգընկերից, քանի դեռ զուգընկերը դանակը նրա վզին չի դնում՝ պահանջելով ցլից ինչ որ բան, ինչին նա դեռ պատրաստ չէ.ամուսնանալ, ճաշ պատրաստել սովորել, երեխա ունենալ, փոխել աշխատանքը և այլն…

Երկվորյակներ – հուզմունք

Երկվորյակները զոդիակի ամենանուրբ նշանն են։ Նրանք, ովքեր թեկուզ մեկ անգամ հարաբերություններ են ունեցել երկվորյակների հետ, հաստատ տեսած կլինեն նրանց ֆիրմային հայացքը, երբ երկվորյակին սկսում է թվալ, որ Ձեր հետ ինչ որ բան այն չէ. ուշադիր, անհանգիստ ու սուր հայացք, որով նրանք փորձում են հասկանալ, թե արդյո՞ք ամեն ինչ նորմալ է քո մոտ։

 

Խեցգետին – հնազանդություն

Խեցգետինները փափուկ, սիրող, համբերատար ու հնազանդ տեսակ են։ Նրանց զուգընկերների «չարագործությունների» պաշարը հարաբերություններում հորոսկոպի այլ նշաններին աստղաբաշխական է թվում, իսկ խեցգետինները հանգիստ են մոտենում դրան՝ որդեգրելով «Դե հիմա նա էլ այպիսինն է» մոտեցում։

 

Առյուծ – անտարբերություն

Առյուծները ուշադրություն չեն դարձնում նրա վրա, թե ինչով է իրենց զուգընկերը վատ, բայց ոչր թե սիրուց ու համբերիությունից դրդված, այլ անտարբերությունից, քանի որ յուրաքանչյուր առյուծ մի քիչ բացակայում է հարաբերություններում ու այդ բացակայող մասն իր վրա է շեղում առյուծի ուշադրությունը։

 

Կույս – ամոթխածություն

Կույսերը համբերատար են և երկար-երկար կարող են ապրել իրենց մաքուր, կոկիկ, արդար աշխարհում ու եթե նրանց զուգընկերը ինչ որ բան անի, որ նրանց դուր չի գա, նրանք ավելի շուտ կհարմարվեն դրան, քան կըմբոստանան։ Նրանց խիստ ամաչեցնում է, եթե զուգընկերոջ վարքը քննադատում է կողմնակի անձը ու միայն այդ դեպքում նրանք կարող են խնդրել չանել այս կամ այն բանը, ոովհետև մարդիկ կարող են վատ բան մտածել իրենց մասին։

Կշեռք – բարեգործներ

Կշեռքները ևս անոսահման համբերություն ունեն։ Երբ նրանք սիրահարվում են, նրանք ոչ միայն ողջ սրտով են սիրում, նրանք մի բան էլ ուշադիր նայում են իրենց զույգին, փորձելով հասկանալ, թե ինչով կարող են օգնել նրան, ինն կերպ կարող են ավելի թեթևացնել ու հարմարավետ դարձնել իրենց սիրելիի կյանքը։ Սակայն երբեմն այնպես է լինում, որ զուգընկերը չափից շատ է խնդիրներ ունենում և կշեռքը ստիպված թևքերը քշտած անդադար օգնում է նրան, ուղղում է նրա սխալները, շտկում է նրա արարքները… մի խոսքով, երբեմն սա չափից դուրս շատ է լինում։

Կարիճներ — ապշահարվածություն

Երբ կարիճը հասկանում է, որ հարաբերություններում ինչ որ բան այն չէ, նրա գլխում միտք չի ծագում սկանդալներ սկսել, վերադաստիարակել, կամ էլ լքել։ Սկզբում նա երկար ժամանակ ոչինչ չի նկատում, իսկ երբ ակնառու փաստերն անտեսելը էլ չի ստացվում, ապշում է։ Նրան զարմացնում է այն, որ կարիճը չի հավատում, որ ինչ որ վատ բան կարող է տեղի ունենալ, ոչը վնաս է իրեն։ Կարիճների ներքին աշխարհում ամեն ինչ այնքան լավ է, որքան դա հանարավոր է, այդ թվում նաև հարաբերությունների ընկալումը։ Ուստի այնտեղ ապրիորի չի կարող ինչ որ անսպասել ու վատ բան լինել, բայց երբ դա այնուամենյանիվ լինում է, կարիճը նկատում է մի անգամ, նկատում է երկրորդ անգամ, իսկ 89-րդ անգամից հետո նստում է անկյունում ու սկսում է մտածել։

Աղեղնավորներ — չափազանց շրջահայաց

Աղեղնավորը խիստ զբաղված է լինում, ուստի շատ հանդուրժող է ձեր թերությունների հանդեպ։ Եթե դուք թափթփում եք ձեր շորերը, չեք փակում շամպունը, կեղտոտում եք Ձեր շուրջբոլորը, նա դրան ուշադրություն չէ էլ դարձնի, բայց եթե նա ինչ որ առավել լուրջ բան նկատի, ապա սրում է իր ուշադրությունը և սկսում է հետևել զուգընկերոջը՝ ուշադիր ու աննկատ։ Ժաանակի ընթացքում նրա դիտարկումները կուտակվում են ու ի վերջո մի որ դուրս են ցայտում, եթե այդ պաշարը չափազանց է շատանում։

Այծեղջյուր — ինքնավստահություն

Պատկերացրեք, որ այծեղջյուրը դժգոհ է զուգգընկերոջից ինչ-ինչ պատճառներով։ Նա փորձում է հարմարվել, բայց ի վերջո նրա համբերությունը սպառվումն է ու նա բարձրաձայնում է իր դժգոհության մասին, բայց դա անելիս անընդհատ կաշկանդվում է ու վախենում է, որ կարող է իր այդ արարքով նեղացնել սիրելիին։

 

 

Ջրհոս — նեղացկոտություն

Ջրհոսի համբերության բաժակը լցնելը բարդ բան է, քանի որ ջրհոսները բարի են։ Նա երկար ժամանակ կժպտա ու կկատակի, ուսերը թափ կտա, կփորձի չնկատել, որ իր մտերիմ մարդը նեղացնում է իրեն։ Ջրհոսների զուգընկերների բախտն այս առումով բերել է, քանի որ ջրհոսներն ամենախաղաղասեր ու ոչ հիշաչար նշաններից են, բայց միայն մինչև ինչ որ պահ։ Երբ ջրհոսի համբերությունը հատում է, նա միանգամից վեր է կենում ու հեռանում է՝ իր հետևից շրխոցով փակելով դուռը։

 

Ձկներ — չափազանց տպավորվող

Ձկները փափուկ ու համբերատար արարածներ են։ Երբ նրանք սիրահարվում են, նրանք շատ-շատ երկար են կարողանում աչք փակել անպիսի բաների վրա, ինչից նույն Ցուլը վաղուց կփախչեր, իսկ Այծեղջյուրը կդիմեր Հաագայի դատարան։ Դրա համար, երբ Ձկները հանդիպում են իրենց սիրելիի վատ կողմերին, նրանց աչքերն ու ականջները փակվում են, ինչպես նաև բերանը։ Նման պահերին նրանք վախենում են, վախենում են ոչ թե նրանից, ինչ է անում իրենց զույգը, այլ իրենց հավանական կուրությունից՝ սիրելիի հանդեպ։ Ձուկը մտածում է, որ նա չէր կարող սխալվել իր ընտրությունում, չէ՞ որ նա կույր չէ։