«Ժողովուրդ». Արաբկիր վարչական շրջանի թիվ 2 ընտրատարածքում թեժ պայքար է սպասվում


«Ժողովուրդ». Արաբկիր վարչական շրջանի թիվ 2 ընտրատարածքում թեժ պայքար է սպասվում
Հունվար 18 09:34 2017

«Երևանի Արաբկիր վարչական շրջանն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում թեժ պայքար է սպասվում։ Վերջին տվյալներով՝ ՀՀԿ-ում հանգրվանած Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, ստիպված կլինի մրցակցության մեջ մտնել Արաբկիրում իրապես հեղինակություն ունեցող անձանց հետ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ ընտրատարածքից պատգամավոր է առաջադրվելու Արաբկիրի նախկին թաղապետ, «Երիցյաններ» ընկերության սեփականատեր Ալբերտ Երիցյանը։ Նա, հիշեցնենք, բավական մեծ ձայներով թաղապետ ընտրվեց։ Իսկ թե ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններում, որ ընտրացուցակով է առաջադրվելու որպես ռեյտինգային պատգամավորի թեկնածու, առայժմ հնարավոր չեղավ պարզել։ Ալբերտ Երիցյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։