ԱՄՆ-ը Սիրիայի հարցով Աստանայում բանակցությունների հրավեր է ստացել


ԱՄՆ-ը Սիրիայի հարցով Աստանայում բանակցությունների հրավեր է ստացել
Ապրիլ 28 21:36 2017

ԱՄՆ պետդեպարտամենտը հրավեր է ստացել մասնակցելու Աստանայում Սիրիայի բանակցություններին: Այդ մասին RIA Novosti-ին հայտնել են Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատանը ուրբաթ օրը:

«Պետդեպարտամենտը Ղազախստանի կառավարությունից հրավեր է ստացել հաջորդ շաբաթ որպես դիտորդ մասնակցելու Սիրիայի հարցով Աստանայի բանակցություններին: Միացյալ Նահանգները նախկինի պես հավատարիմ են սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորմանը»,- հայտնել են դեսպանատանը:

Ղազախստանի մայրաքաղաքում Սիրիայի հարցով հաջորդ հանդիպումը պլանավորված է մայիսի 3-4-ին: Փորձագետների մակարդակով հանդիպումը պլանավորված է մայիսի 2-ին: