Բրիտանիայի արտգործնախարարը կոչ է արել Ռուսաստանին և Չինաստանին ազդել ԿԺԴՀ-ի վրա


Բրիտանիայի արտգործնախարարը կոչ է արել Ռուսաստանին և Չինաստանին ազդել ԿԺԴՀ-ի վրա
Ապրիլ 28 21:25 2017

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում կոչ է արել Ռուսաստանին և Չինաստանին ազդել Փհենյանի վրա՝ տեղեկացնում է Reuters-ը:

Չինաստանը և Ռուսաստանը ԿԺԴՀ-ի հարևաններն են և նշանակալի ազդեցություն ունեն Փհենյանի վրա՝ նշել է Ջոնսոնը:

«Միացյալ Թագավորությունը կոչ է անում Ռուսաստանին և Չինաստանին, ինչպես նաև մյուս անդամ երկրներին օգտագործել ցանկացած լծակ, որին նրանք տիրապետում են, որպեսզի զսպեն Հյուսիսային Կորեային և նրա ղեկավարին ուղղորդեն դեպի խաղաղ կարգավորման ուղին»,- ասել է նա: