«Հրապարակ». Ամենազոր Լիսկայի չեզոքացումը շատերի առջև է դռներ բացել


«Հրապարակ». Ամենազոր Լիսկայի չեզոքացումը շատերի առջև է դռներ բացել
Հունվար 18 09:31 2017

«Սուրիկ Խաչատրյանի դիրքերի սասանումը ոգևորություն է առաջացրել մրցակից թիմերի ճամբարներում։ Ամենազոր Լիսկայի չեզոքացումը շատերի առջև է դռներ բացել։ Կուսակցություններից ՀՅԴ-ն է Սյունիքում բավականին ակտիվ, ԲՀԿ-ն նույնպես չի զիջում։ ՀՅԴ-ի ֆավորիտներից մեկը նախկին պատգամավոր, արցախյան ազատամարտին մասնակցած Գագիկ Գևորգյանն է։ Խորհրդարանական վերջին ընտրությանը նա հանգրվանել էր ՀՅԴ համամասնական ցուցակի 12-րդ հորիզոնականում։ Դաշնակցության ռեյտինգային ցուցակում կլինի նաև Արտուր Աթայանը՝ Կապանի նախկին քաղաքապետը։ ԲՀԿ– ական ցուցակում տեղ կգրավեն, բնականաբար, սյունեցի պատգամավոր Մերուժան Սիմոնյանը, ԲՀԿ Կապանի տարածքային խորհրդի նախագահ Արթուր Մարտիրոսյանը։ Խոսակցություններ կան նաև Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի մասին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։