Մերկելն ու Պուտինը կհանդիպեն Սոչիում


Մերկելն ու Պուտինը կհանդիպեն Սոչիում
Ապրիլ 28 18:45 2017

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  կհանդիպեն մայիսի 2-ին Սոչիում՝ հուլիսին Համբուրգում նախատեսված «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը նախապատրաստելու համար. այս մասին հայտնել է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters գործակալությանը:

Կանցլերի մամուլի քարտուղարը հայտնել է, որ Մերկելը և Պուտինը կքննարկեն Ուկրաինայի ճգնաժամը և Սիրիայի իրավիճակը:

Նրա խոսքով՝ բանակցրություններից հետո կկայանա Մերկելի և Պուտինի մամուլի ասուլիսը: