Ադրբեջանի զինուժի գնդակից զոհված զինվորը պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով


Ադրբեջանի զինուժի գնդակից զոհված զինվորը պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
Ապրիլ 28 17:43 2017

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 28-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Մհեր Արզումանյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Ավելի վաղ  հայտնել էինք, որ այսօր  ժամը 09:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Մհեր Ֆելիքսի Արզումանյանը: