Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ


Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ
Ապրիլ 28 17:35 2017

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 28-ին, կազմել է 484.68 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.06 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 530.14 դրամ (աճել է 2.10 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 627.08 դրամ (աճել է 1.82 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.50 դրամ (նվազել է 0.03 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 272.08 դրամ, ոսկի՝ 19,677.99 դրամ, պլատին՝ 14,710.18 դրամ։

Ապրիլի 28-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առուուվաճառք չի կատարվել: