Փաստաբաններին ծեծելու փաստով քրեական գործ է հարուցվել


Փաստաբաններին ծեծելու փաստով քրեական գործ է հարուցվել
Ապրիլ 28 17:17 2017

Երեկ փաստաբաններ Տիգրան Աթանեսյանին եւ Արմեն Սողոմոնյանին ծեծի ենթարկելու փաստով հարուցվել է քրեական գործ:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեր զրույցում ասաց, որ Աթանեսյանի հաղորդման հիման վրա ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով (Ծեծ) եւ ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Մեզ հայտնի դարձավ, որ այսօր Աթանեսյանը գործով ճանաչվել է տուժող եւ ցուցմունք տվել:

Հիշեցնենք, որ երեկ իր գրասենյակում հարձակման են ենթարկվել Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը:

Ըստ Աթանեսյանի՝ հարձակվողներն են ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Վրեժ Խաչիկյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Գեւորգ Մկրտչյանը եւ Արսեն Հարությունյանը:

Հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել նաեւ վերը թվարկված անձինք: