Հայաստանում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը


Հայաստանում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը
Ապրիլ 28 17:16 2017

Ապրիլի 26-ից 28-ը Հայաստանի Հանրապետությունում էր ՌԴ ՊՆ պատվիրակությունը` ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի գլխավորությամբ: Աշխատանքային այցի շրջանակներում գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովն եղել է Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանում եւ Երեւանում տեղակայված ռազմաավիացիոն կայանում:

ՀՀ ՊՆ վարչական համալիրում այսօր տեղի է ունեցել ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատարի հանդիպումը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԶՈՒ եւ ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման (Զ(ու)ՄԽ) դերն ու նշանակությունը, ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համակազմերի եւ ՀՀ ԶՈՒ եւ ՌԴ ԶՈՒ Զ(ու)ՄԽ ստորաբաժանումների հետ ընթացիկ տարում Հայաստանում կայանալիք «Փոխգործակցություն» եւ ՌԴ-ում ու ՀՀ-ում նախատեսված «Որոնում» համատեղ զորավարժությունների նախապատրաստման ու անցկացման հետ կապված, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի լայն շրջանակ: