Հանդիպումից առաջ սադրանքը փաստում է, որ Բաքուն հետաքրքրված չէ բանակցությունով. Բալայան


Հանդիպումից առաջ սադրանքը փաստում է, որ Բաքուն հետաքրքրված չէ բանակցությունով. Բալայան
Ապրիլ 28 17:15 2017

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանել է «Արմենպրես»-ի հարցերին այսօր Մոսկվայում կայացած ՀՀ, ՌԴ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարնեի համդիպման եւ դրանից առաջ սահմանում հակառակորդի կրակոցից հայ զինվորի մահվան վերաբերյալ:

- Ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ մոսկովյան հանդիպումից առաջ Բաքվի կողմից շփման գծում իրավիճակի լարումը, որի հետեւանքով Արցախի ՊԲ զինվոր է զոհվել։

- Բանակցային գործընթացում որեւէ հիմնավոր խոսքի բացակայությունը Ադրբեջանը փորձում է լրացնել` խոսելով սադրանքների լեզվով։ Բաքուն կրկին ցույց է տալիս, որ չի կարեւորում բանակցային գործընթացը, այլապես չէր վտանգի այն՝ արտգործնախարարների հանդիպման օրը զինադադարի հերթական կոպտագույն խախտում իրականացնելով։ Նման սադրանքի գնալով այն ժամանակ, երբ բոլորը սպասում են մոսկովյան հանդիպման արդյունքին՝ Բաքուն նաեւ հստակ ի ցույց է դնում որ իրականում հետաքրքրված չէ դրանով եւ, անկախ նրանից, թե ինչ մակարդակով հանդիպում է ընթանում, շարունակում է կառչած մնալ տարիներ շարունակ իր որդեգրած սադրանքների քաղաքականությունից։



loading...