Ե՞րբ է աղջիկն ամուսնանում կամ արժե՞ շտապել


Ե՞րբ է աղջիկն ամուսնանում կամ արժե՞ շտապել
Հունվար 18 00:50 2017

Այսօրվա դրությամբ ամուսնության հանդեպ վերաբերմունքն ամբողջությամբ փոխվել է: Յուրաքանչյուր աղջիկ, ինքն է որոշում, ինչու է ցանկանում ամուսնանալ: Ըստ սոցիոլոգների, ժամանակակից հարսի տարիքը 5-10 տարով տարբերվում է առաջվանից:

Ամեն տարիք իր մեջ ունի առանձին նախապաշարմունքներ, ըստ որոնց աղջկները ղեկավարվում են այս որոշումը ընդունելիս: Ե՞րբ է աղջիկը ամուսնանում: Արժե՞ շտապել: Կապ ունի՞ տարիքը:

Ամուսնանալը նորմալ է յուրաքանչյուր աղջկա համար: Դա կապված է անձի պահանջմունից լինել պաշտպանված, պիտանի և սիրված: Երբ աղջիկն ամուսնանում է, նա ձեռք է բերում հանգստություն և վստահություն վաղվա օրվա հանդեպ: Ներկայիս կյանքի ռիթմը շրջանակներ է ստեղծում, որտեղ կարիերան և փողն առաջին տեղն են զբաղեցնում: Արժե հիշել, որ խաբուսիկ երազանքների մրցավազքում դուք կարող եք կորցնել ընտանեկան ջերմությունը:

Ամուսնանալ պետք է այն ժամանակ, երբ հանդիպում եք այն միակին, ով կլինի հոգատար, նուրբ և առատաձեռն ձեր նկատմամբ, ով կլինի լավ դաստիարակված: Որոշ աղջիկներ ամուսնանում են 16 տարեկանում և ապրում երկար և երջանիկ ընտանեկան կյանքով, որովհետև բաց չեն թողել իրենց երջանկությունը: Իհարկե, պատահում է, երբ վաղ ամուսնությունները փլուզվում են, և դա այն պատճառով, որ երիտասարդ աղջկա համար ավելի դժվար է օբյեկտիվորեն նայել իր ընտրյալի որոշ հատկանիշների վրա:

 

Ամուսնության համար կատարյալ տարիք գոյություն չունի: Եթե դուք նպատակ ունեք ինքնուրույն հասնել ինչ-որ բանի, ուրեմն կարող եք ամուսնանալ 25-30 տարեկանում: Այս տարիքում կինն ավելի գիտակցված է ընկալում այդպիսի պատասխանատու քայլը: 25-ից հետո կինը նաև հասունանում է երեխա ունենալու և դաստիարակելու համար: Ամուսնության հաջող կարևոր չափանիշը փոխադարձությունն է: Եթե կյանքի և ընտանիքի վերաբերյալ հայացքները չեն համընկնում, ամուսնությունն ամուր չի լինի անկախ ձեր տարիքից:

Երբ աղջիկն ամուսնանում է՝ նա պետք է իմանա ինչու, ինչի համար և ում հետ: Եթե առանց վարանելու պատասխան է գտնում այս հարցերին, ուրեմն նա պատրաստ է ընտանիք կազմելու: Կարևորը, որպեսզի ընտրությունը ձեր վրա պարտադրված չլինի ոչ մեկի կողմից:

Ամուսնանալ կարելի է յուրաքանչյուր տարիքում: Կան վաղ և ուշ ամուսնության բազում հաջող օրինակներ: Եթե դուք համոզված եք, որ երջանիկ եք լինելու ձեր ընտրյալի հետ և կարող եք վստահել նրան, ապա վախենալու բան չկա: Պետք է հիշել, որ ամուսնությունը լուրջ քայլ է: Պետք է սթափ գնահատել իրավիճակը, որպեսզի այն իսկապես հաջող լինի: Երջանիկ ընտանիք կազմելու համար տարիքը կապ չունի: Կարևորը փոխադարձ զգացմունքներն են, որոնք կբերեն միայն հաճելի հոգսեր:

Աղբյուր` LADYNEWS.am