ԵՏՀ նիստում հավանության են արժանացել մի շարք հարցեր


ԵՏՀ նիստում հավանության են արժանացել մի շարք հարցեր
Ապրիլ 28 17:10 2017

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը 2017 թ. ապրիլի 28-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն) մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին:

Կառավարությունից հայտնում են, որ ՀՀ պատվիրակության կազմում են Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ վարչության պետ Արմեն Ղեւոնդյանը:

Նիստի ընթացքում քննարկվել եւ հավանության է արժանացել ԵՏՄ անդամ-պետությունների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր: