1$ = 0 AMD 1€ = 0 AMD

«Ամեն ինչ այնքան կեղծեցիք, որ մարդկանց հետաքրքիր չէ նույնիսկ՝ երբ է լինելու «Եվրատեսիլը»»

Հաշված օրերից, այսինքն՝ մայիսի 9-ին Կիևում տեղի կունենա «Եվրատեսիլի» առաջին մրցութային օրը: Ասել, որ այս տարվա թե՛ մեր պատվիրակի, թե՛ նրա երգի ու, առհասարակ, «Եվրատեսիլի» հանդեպ հասարակությունը կատարյալ անտարբեր է, նորություն չի լինի: Անկախ նրանից՝ լավն էր մեր պատվիրակն ու երգը, արժանի տեսահոլովակ ունեինք, թե ոչ, մեր հասարակությունն այս մրցույթի նկատմամբ միշտ վերաբերմունք է ունեցել անցած բոլոր 11 տարիներին: իսկ հիմա՝ կատարյալ անտարբերություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Լիլիթ  Վանեցյանը:

«Մարդկանց չի հետաքրքրում այն, ինչ մի քանի օրից տեղի է ունենալու: Ու գիտե՞ք՝ ինչու այդպես ստացվեց: Պարզ մի պատճառով. որովհետև մրցույթի հայաստանյան կազմակերպիչներին էլ ժամանակին չհետաքրքրեց մեր հասարակությունը՝ իր կարծիքով հանդերձ: Ինչ-որ մեկը կարո՞ղ է պատասխանել՝ ո՞ւմ էր պետք այդ մի քանի ամիս տևած «Դեպի Եվրատեսիլ» կոչվածը, եթե ամեն դեպքում մրցույթին մեկնելու էր նա, ում ընտրությունն արդեն որոշված էր դեռ նախորդ տարվանից: Արդյունքում՝ մրցույթի խաբված ու հիասթափված մասնակիցներ ու հեռուստադիտող և Հանրայինի՝ մի քանի միլիոն աշխատավարձ ստացած «կարևոր դեմքեր», ովքեր աշխատել են այդ նախագծի վրա: Գոհար Գասպարյանի անձնական պրոդյուսերական կենտրոնի վերածված «հայաստանյան Եվրատեսիլում» այնպիսի «ատմոսֆերա» է տիրում, ասես տիկին Գոհարն այդ մրցույթն իր հորական տնից է օժիտ բերել. «Կտանեմ, ում կուզեմ, կերգենք, ինչ կցանկանամ, կհանգնենք, ոնց սիրտս է տալիս, ու ընդհանրապես՝ ո՞վ եք դուք…»։ Այ հենց այսպես է մտածում տիկին Գոհարը, երբ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ուղղված իր խոսքում իրեն իրավունք է վերապահում ակնարկել, թե ինչպես լուսաբանեն այս մրցույթը լրագրողները՝ չքննադատել, չասել, որ հագուստը, երգը, երգչուհին կամ տեսահոլովակը լավը չեն, չխոսել ոչ մի վատ բան, քանի որ այդ մրցույթն արդեն տոն է: Այո՛, Գոհար, տոն է, իհարկե, տոն է՝ քեզ համար, քո թիմի համար, քո՝ ամեն տարի «պատահականության» սկզբունքով ընտրվող միշտ նույն կոմպոզիտորի համար, քո հագուստի մոդելավորողի համար, որովհետև «Եվրատեսիլից» «Եվրատեսիլ» եք ապրում՝ մսխելով գումարներ ձեր պրոմոտուրերի ու եվրոպական վայելքների վրա՝ երկիր ներկայացնող կարևոր գործ անողի քողի տակ: Ի՞նչ երկիր, կարո՞ղ եք ասել: Վերջին անգամ, գոնե հիշո՞ւմ եք, ո՞վ է այդ մրցույթում Հայաստանը ներկայացրել Հայաստանում ապրողներից: Ո՞րն է խնդիրը…

Չեն կարողանո՞ւմ երգել Հայստանում կայացած երաժիշտները , թե՞ դրանով արտագաղթի քողարկված քարոզ եք անում՝ ապրի՛ր դրսում, որպեսզի իրավուքն ունենաս ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլում»: Ուղարկում եք մեկին, ում ո՛չ Հայաստանում են ճանաչում ու, առավել ևս, ո՛չ էլ սփյուռքում: Ամեն ինչ այնքան կեղծեցիք, որ մարդկանց հետաքրքիր չէ նույնիսկ՝ երբ է լինելու «Եվրատեսիլը»: Այդ դեպքում ո՞վ պետք է քվեարկի նրա համար: Թե՞ նորից եք դիմելու անցած տարվա ձեր էժան փիառ-քայլերին՝ դրոշ ծածանելու կամ ուղղաթիռ օդ բարձրացնելու հաշվին գոնե ինչ-որ շարժ ստեղծելով ձեր շուրջ: Ի դեպ՝ լուրջ մտահոգվեցի այս առումով. մրցույթը Շուշիի ազատագրման օրն է լինելու, մեկ էլ տեսար՝ գեյշայի հագուստով ու ասիական էթնո-մշակույթի էլեմենտներով երգի տակ Արծվիկը բեմում հայտնվի #ՀարսանիքԼեռներում հեշթեգը դոշին խփած»: 

loading...
Հունիսի 27-ի աստղագուշակ Համացանցում հայտնվել են նոր iPhone 8-ի հնարավ... Խմեք այս հեղուկը 1 շաբաթ և կնիհարեք 2-3 կիլոգ... Գիտնականները նշել են բեղմնավորման համար լավագ... Քացախը՝ ցելյուլիտի դեմ Սիրուշոյի ու Լևոն Քոչարյանի սիրառատ լուսանկար... Ջուրը նիհարելու լավագույն միջոցն է Կնոջ ամենասեքսուալ հասակն ու քաշը Samsung-ը վարդագույն Galaxy S8 Plus է թողարկե... Հայազգի Դեն Բիլզերյանը նոր լուսանկար է հրապար... Ձվով ու քացախի էսենցիայով եղունգների սունկը բ... ԱՄՆ Յուտա նահանգում անտառային հրդեհների հետևա... Լաս Վեգասում ներկայացվել է նոր BMW 740e մոդել... 7 նշան,որ Ձեր ամուսինը երջանիկ է Ձեզ հետ Փարիզի, Լիոնի և Նյու Յորքի թուրքերն աջակցությ... Ստավրոպոլում փոքր շարժիչով ինքնաթիռ է կործանվ... Տղամարդու բնավորություն. ինչի՞ց է այն կախված ... Պամելա Անդերսոնի նմանակը անսպասելիորեն մերկաց... Չինաստանում անց է կացվել ամենամյա «Միսս հետու... 5 բնական միջոց՝ բերանի շուրջ առաջացած կնճիռնե... Իռլանդիայում քամին եղանակի տեսության ժամանակ ... Պարզվում է՝ այս «տհաճ» սովորությունը շատ օգտա... Ուշադրություն. հանրապետությունում սպասվում է ... Աթլետիկոն կարող է պայմանագիր կնքել Իբրահիմովի... Մեր նախորդ կյանքերը՝ ըստ ծննդյան տարեթվի