Ադրբեջանում հայտնաբերվել է Ապրիլյան պատերազմի 179 զինվորի դիակ


Ադրբեջանում հայտնաբերվել է Ապրիլյան պատերազմի 179 զինվորի դիակ
Ապրիլ 28 16:23 2017

Ադրբեջանում անհետ կորածների հարցերով զբաղվող կազմակերպությունը ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերել է 179 զինվորի գերեզմանոց, որոնց ինքնությունը դեռևս չի բացահայտվել: Այս մասին գրում է «Moscow-baku.ru»-ն:

Հայտնվում է, որ դիերը հայտնաբերվել են Ապրիլյան պատերազմի ժամանակ թեժ մարտական գործողությունների վայրերից: Կազմակերպության ղեկավար Մադատ Գուլիևը հայտնում է, որ հայտնաբերել են 179 զինվորի դիակ, որոնք եղել են թաղված: Ուսումնասիրությունները կատարվել են տվյալ շրջանների պատասխանատուների և զինվորներին թաղած անձանց հետ: Նկարահանել են տարածքը և փորված գերեզմանները:

Ըստ երևույթին հարձակումների ժամանակ զոհված զինծառայողներին մարտի դաշտից հանելու փոխարեն նրանց ընկերները տեղում թաղել են կամ արկի պայթյունի հետևանքով դիակները անցել են հողի տակ:

Կազմակերպությունը հայտարարել է, որ նշանակվելու է փորձաքննություն, ինչպես նաև և անհետ կորած զինվորների հարազատների ԴՆԹ հետազոտություն դիակների: