Տավուշի ուղղությամբ ԵԱՀԿ դիտարկում է անցկացվել


Տավուշի ուղղությամբ ԵԱՀԿ դիտարկում է անցկացվել
Ապրիլ 28 16:16 2017

Ապրիլի 27-ին ՀՀ Տավուշի մարզի Կայան բնակավայրի մերձակայքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հերթական դիտարկումը, տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից:

Հայկական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գենադի Պետրիկան և Մարտին Շուստերը: Սահմանային դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկումից առաջ Տավուշի մարզպետարանում կայացած բրիֆինգի ընթացքում ԵԱՀԿ պաշտոնյաներին է ներկայացվել հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը՝ ԵԱՀԿ ներկայացուցիչների ուշադությունը հրավիրելով հատկապես այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական կողմը պարբերաբար կրակոցներ է արձակում սահմանամերձ գյուղերի և ճանապարհների ուղղությամբ:

Շնորհակալություն հայտնելով հայկական կողմին ներկայացված տվյալների համար` ԵԱՀԿ պաշտոնյաները նշել են, որ դրանք կներառվեն իրենց զեկույցներում: