Զոհված զինծառոյղ Մհեր Արզումանյանի լուսանկարները


Զոհված զինծառոյղ Մհեր Արզումանյանի լուսանկարները
Ապրիլ 28 15:59 2017

Armday.am-ն արդեն տեղեկացրել էր, որ այսօր, ժամը 09:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Մհեր Ֆելիքսի Արզումանյանը: Վերջինս  Սյունիքի մարզի Առաջաձոր գյուղից էր, բանակ զորակոչվել էր մեկ տարի առաջ:

Այս մասին մեզ հետ զրույցում ասաց համայնքապետ Դավիթ Մովսեսյանը: Գյուղապետի փոխանցմամբ՝ Մհերը ուներ 3 մեծ եղբայր եւ 1 կրտսեր քույր: Ընտանիքն ապրում է ծանր սոցիալական պայմաններում, զբաղվում է գյուղատնտեսությամբ: