Պայմանագրային զինծառայողը սպանել է տղամարդուն, անցել դիակի վրայով, այնուհետև նետել գետը


Պայմանագրային զինծառայողը սպանել է տղամարդուն, անցել դիակի վրայով, այնուհետև նետել գետը
Ապրիլ 28 11:45 2017

Shamshyan.com-ը գրում է. «Քիչ առաջ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի, համայնքային ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները՝ քննչական վարչության պետ, արդարադատության փոխգնդապետ Գևորգ Սիմոնյանի գլխավորությամբ Մասիսի ոստիկանությունից Արարատի մարզի Նորամարգ գյուղ ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխեցին Նորամարգ գյուղի բնակիչ՝ 36-ամյա Վադիմ Օհանյանին։
Ինչպես Նորամարգ գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Օհանյանը կասկածվում է Մասիս քաղաքի բնակիչ՝ 69-ամյա Հարություն Ազատյանին առանձնակի դաժանությամբ սպանելու և դին Զանգու գետը նետելու մեջ։

Այս պահին Վ. Օհանյանը քննիչներին ու ոստիկաններին մատնացույց է անում այն վայրը, որտեղ որ նետել է դին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ապրիլի 21-ին սպանվածի կինը՝ 56-ամյա Սրբուհի Սարգսյանը, ոստիկանության Մասիսի բաժին հայտարարություն է տվել, որ ժամը 14։00-ի սահմաններում իր ամուսինը՝ Հ. Ազատյանը, ով տաքսի էր վարում, իրեն պատկանող Opel Astra G մակնիշի 34 ՏF 386 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել տանից և չի վերադարձել։

Մանրամասները՝ այստեղ: