1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Քարոզարշավի մեկ շաբաթը. ով ինչպես աչքի ընկավ

Երեւանի ավագանու՝ մայիսի 14-ին կայանալիք ընտրությունների նախընտրական քարոզարշավը շարունակվում է: Երեք քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդիպումներ են ունենում ընտրողների հետ, ներկայացնում իրենց նախընտրական ծրագրերը: Այսօր նախընտրական քարոզարշավի յոթերորդ օրն է:
Armday.am-ն ամփոփել է քարոզարշավի մեկ շաբաթը, ով, ինչպես եւ ինչ ձեւաչափով իրականացրեց քարոզարշավը:

ԵԼՔ դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը, ինչպես խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այնպես էլ այս անգամ նախընտրեց տանիքներ բարձրանալը: Դաշինքի անդամները քարոզարշավի շրջանակներում անտարբեր չանցան եւ ոչ մի տանիքի կողքով, ավելի ճիշտ՝ վրայով: «Տարոն Մարգարյանի հուսահատության գազելից ելք կա»: Եթե այս արտահայտությունը հնչում էր, ուրեմն ԵԼՔ դաշինքի անդամներն էին այդտեղ: Նրանց պետք էր փնտրել տանիքների վրա: Մեկ շաբաթվա ընթացքում նրանք ակտիվորեն հանդիպումներ ունեցան ընտրողների հետ, քաշքշուկների մեջ ընկան: Քարոզարշավի երրորդ օրը Աջափնյակ վարչական շրջանում դաշինքի անդամների հետ վիճաբանության մեջ էր մտել մի երիտասարդ, ով, ըստ տեղեկությունների, նույն ընտրատարածքից պատգամավոր ընտրված Արման Սահակյանի վստահված անձն է եղել: Փաշինյանը դիմեց ոստիկանություն: Մինչ այդ, իհարկե, հասցրել էին երգել ու կլիպ նկարել: Ձայնային տվյալներ կատարողներից շատերը չունեին, բայց, իհարկե, ճաշակին ընկեր չկա: Փաշինյանը ոմանց մոտ ասոցացվեց որպես երգիչ: Ամեն դեպքում մամուլում հրապարակվեց տեղեկություն, թե չարբախցի մի կին ասել է, որ Նիկոլ Փաշինյանը լավ է երգում եւ դրա համար հենց նրան է ընտրելու:

Հաջորդիվ Երկիր Ծիրանի կուսակցությունն է: Զարուհի Փոստանջյանը քաղաքապետի միակ կին թեկնածուն է: Վերջինս երգ չերգեց, չնայած, որ ասել էր, որ իր ազգականներից շատերը ձայնային լավ տվյալներ ունեն: Փոստանջյանը քարոզարշավի հենց սկզբից կոտրեց որոշ կարծրատիպեր: Նա հանեց բարձրակրունկները, կրելով սպորտային հագուստ՝ հեծանվաերթ կատարեց: Փոստանջյանը տանիքներ չի բարձրանում, փոխարենը մտնում է սպասարկման կենտրոններ, մեկ առ մեկ բարեւում բոլորին, բաժանում նախընտրական ծրագիրը: Երկիր Ծիրանի կուսակցությունը խոստանում է ընտրվելու դեպքում՝ արեւի քաղաքին ջերմություն բերել: Իհարկե, փոխաբերական իմաստով, քանի որ վաղուց է բոլորին հայտնի է, որ ջերմություն «բերողը» Գագիկ Սուրենյանն է: Քարոզաշավի մեկ շաբաթվա ընթացքում հանդիպումները շարունակեցին մամուլի ասուլիսներով, բակային հանդիպումներով:

Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցող երրորդ ուժը ՀՀԿ-ն է՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ: Մարգարյանը գնում է վարչական շրջաններ, ելույթներ ունենում, հայտարարում, որ ինչ անում են, հանուն Երեւանի են անում: Մարգարյանի պատիվը բարձր պահողներն էլ հետն են գնում: Սիրուն տեքստեր արտեբերում: Օրինակ Մալաթիայի թաղապետ Արտակ Ալեքսանյանը ասել էր, որ ամեն ինչ համեմատության մեջ է: Բայց ոչ մի բան չէր համեմատել: Աջափնյակում էլ մարդիկ այնքան էին ոգեւորվել, որ պարոն Տարոն Մարգարյանին են տեսել, որ հայտարարեցին, թե բոլորը նրան են ընտրելու եւ կասկածող են ման գալիս: Մինչ կասկածող ման կգան, մեկ այլ հանդիպումներից մեկի ժամանակ մի տարեց կին հայտարարեց, թե ամեն գիշեր քնելուց առաջ համբուրում է Տարոն Մարգարյանի լուսանկարը: Թերեւս սիրո արտահայտման ձեւերը տարբեր են: Բայց թողնենք զգացմունքայնությունն ու առաջ գնանք:

Ի դեպ նախընտրական քարոզարշավի հենց մեկնարկից Նիկոլ Փաշինյանը Տարոն Մարգարյանին հրավիրեց բանավեճի: Մարգարյանը հրաժարվեց: Ասում է՝ շոուի չի մասնակցում: Թե ինչ շոուի մասին էր ասել, այդպես էլ հայտնի չդարձավ:

Ընթացող նախընտրական քարոզարշավի ուշագրավ դրվագները առանձնացրել էր Փայլակ Ֆահրադյանը:

loading...
Լրահոս
Երևանցի 24-ամյա երիտասարդը 5 տարեկան աղջնակի հետ փակվել է զուգարանում, մերկացրել նրան ու… «Խնամված կինը հաղթում է միշտ». Նազենի Հովհաննիսյանը՝ լոգարանում Երևանում Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետից ջրասուզակները դի են դուրս բերել Յուրաքանչյուր հինգշաբթի մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվում են բնակիչների ընդունելություններ Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mitsubishi-ն և УАЗ Патриот-ը. կա վիրավոր Լսումներ ԱԺ-ում (տեսանյութ, ուղիղ) Վարչապետը ծանոթացել է «Թվային Հայաստան» հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքներին «Արթիկ» ՔԿՀ-ում քաղաքացուն խուզարկել են եւ թմրամիջոցներ հայտնաբերել ծխախոտի տուփում Լրագրողների ներկայությունը ավագանու նիստերի դահլիճում նիստերի հրապարակայնության գլխավոր երաշխիքն է․ ԵԼՔ Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Ողբերգական դեպք Դադիվանքում. հրդեհի հետեւանքով 7 ամսական զույգ երեխա է մահացել Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանում եւ յոթ մարզերում Փլուզում Գյումրիում․ 11 հոգի տարհանվել է Գայ գյուղում տան հրդեհից հետո հայտնաբերել են բնակչի դին Փետրվարի 23-ի աստղագուշակ Յոդի ընդամենը 1 կաթիլը կարող է վերափոխել ձեր մաշկը Սխտորը դրեք բերանում և թողեք 30 րոպե. արդյունքն անհավանական է Փետրվարին ծնվածները ռոմանտիկ են, նրանց հետ շփվելիս պետք է ունենալ լուրջ համբերություն Ինչու չի կարելի քնել փորի վրա պառկած Արսենալ-Էստերսունդ. ուղիղ հեռարձակում Հարսանիքը չկայացավ... Սկանդալային զույգը բաժանվեց Ինչպես շատ կարճ ժամանակահատվածում ազատվել ավելորդ կիլոգրամներից Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատը վերահաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչումը Մեկնարկել է «Դեպի Եվրատեսիլ» 2-րդ կիսաեզրափակիչ համերգը. Ուղիղ