Քաղաքացին Տարոն Մարգարյանին բողոքում է նրա աներորդուց՝ Ռոբերտ Սարգսյանից (տեսանյութ) armtimes.com


Քաղաքացին Տարոն Մարգարյանին բողոքում է նրա աներորդուց՝ Ռոբերտ Սարգսյանից (տեսանյութ) armtimes.com
Ապրիլ 28 14:37 2017

Armtimes.com-ը գրում է. Երեկ գրել էինք, որ Երեւանի քաղաքպետի ՀՀԿ-ական թեկնածու Տարոն Մարգարյանն ավագանու թեկնածուների հետ միասին քարոզչություն էր իրականացրել Նոր Նորք վարչական շրջանում: Նանսենի անվան այգու սկզբնամասում տեղի ունեցած զանգվածային միջոցառումից հետո մի տարեց տղամարդ մոտեցավ Տարոն Մարգարյանին եւ նույն այգում փակ զրուցարանի անհրաժեշտության վերաբերյալ խնդրանքով հանդես եկավ:

«Մենք ձմեռը մնում ենք տանը գամված, ոչ մի տեղ չենք կարողանում գնալ, մի հատ տնակ էս մասիվում էլի: Գոնե մենք ձմեռը հավաքվենք, իրար հանդիպենք, փակ զրուցարան»,- ասաց տղամարդը: Տարոն Մարգարյանը նկատեց, որ Նոր Նորքի այգիների երեւի կեսում կան նմանատիպ զրուցարաններ եւ շարունակելու են մյուս տեղերում տեղադրել:

«Ռոբերտ Սարգսյանին ընտրության ժամանակ խնդրել ենք, ասել ա՝ կառուցում ենք, բայ մինչեւ հիմա չկա»,- հակադարձեց քաղաքացին, որը Տարոն Մարգարյանին այդքան էլ դուր չեկավ: «Կկառուցի, էդ ընտրությունից քանի՞ օր է անցել, սկի ամիսը չի լրացել, ամիսն էլ չի լրացել չէ՞: Ես Ռոբերտ Սարգսյանին հավատում եմ, ինքը կանի: Ես իրավուքն չունեմ, Ազգային ժողովի պատգամավոր ա, ո՞նց ազդեմ, բայց ես իրեն հավատում եմ»,- ժպտալով ասաց Երեւանի քաղաքապետը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: