Կարեն Կարապետյանն ու կառավարությունը մայիսի 18-ին հրաժարական կտան


Կարեն Կարապետյանն ու կառավարությունը մայիսի 18-ին հրաժարական կտան
Ապրիլ 28 14:30 2017

ՀՀ Կառավարությունը` վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, մայիսի 18-ին հրաժարական կտա: Նշենք, որ ըստ ՀՀ օրենսդրության՝ գործող կառավարությունը հրաժարական պետք է տա նորընտիր խորհրդարանի առաջին նիստի օրը:

Հիշեցնենք, որ ասօր՝ ապրիլի 28-ին,  ՀՀ Սահմանադրական դատարանը մերժել է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ՝ ապրիլի 2-ին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը, իսկ ըստ կարգի՝ ԱԺ անդրանիկ նիստը տեղի պետք է ունենա ՍԴ-ի որոշման հրապարակումից հետո՝ երրորդ հինգշաբթի օրը (մայիսի 18):

Հիշեցնենք, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը դիմել էր ՍԴ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու հայցով: Դաշինքի դիմումի քննարկումը ՍԴ-ն ը սկսել էր ապրիլի 25-ին: