ՍԴ-ն անփոփոխ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքները. «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը մերժվեց


ՍԴ-ն անփոփոխ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքները.  «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը մերժվեց
Ապրիլ 28 13:55 2017

Այսօր՝ ապրիլի 28-ին, ՀՀ Սահմանադրական դատարանը մերժեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ՝ ապրիլի 2-ին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը:

Նշենք, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը դիմել էր ՍԴ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու հայցով: Դաշինքի դիմումի քննարկումը Սահմանադրական դատարանը սկսել էր ապրիլի 25-ին: