«Apple»-ը «iPhone»-ները կլիցքավորի «Wi-Fi»-ով


«Apple»-ը «iPhone»-ները կլիցքավորի «Wi-Fi»-ով
Ապրիլ 28 09:21 2017

«Apple» ընկերությունն ԱՄՆ-ի պատենտավորման բյուրո է ներկայացրել տեխնոլոգիական նոր լուծում, որը թույլ է տալիս սմարթֆոնները լիցքավորել «Wi-Fi»-ի միջոցով:

Համապատասխան փաստաթուղթը հայտնաբերել են «AppleInsider»-ի ռեսուրսները: Այս մասին գրում է Life.ru-ն:

Պատենտում բնութագրվում է սարքը, որն իրենից ներկայացնում է «մարտկոցի վերալիցքավորման անլար համակարգ»: «Apple»-ի նոր մշակումը գործում է 60 գիգահերց դիապազոնում և կարող է էներգիա փոխանցել ինչպես բջջային ցանցի, այնպես էլ «Wi-Fi» կապերի միջոցով: Սարքը հնարավորութուն կտա սմարթֆոնները վերալիցքավորել տարածության վրա:

Ցավք սրտի, հրապարակված պատենտը ներկայացվել է միայն որպես տեղեկություն տեխնոլոգիայի մասին, դրա համար էլ դեռևս պարզ չէ, թե ինչպես է ընկերությունը պատրաստվում ազդանշանը փոխանցել: