Արտաշատի քաղաքապետի ՀՀԿ թեկնածուն որոշված չէ. Թադեւոսյան


Արտաշատի քաղաքապետի ՀՀԿ  թեկնածուն որոշված չէ. Թադեւոսյան
Ապրիլ 28 13:11 2017

ՀՀԿ-ն դեռեւս չի հստակեցրել, թե ով է լինելու Արտաշատի քաղաքապետի իրենց թեկնածուն: Այս մասին Armday.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հարցերով պատասխանատու Ռուբեն Թադեւոսյանը:

Հիշեցնենք, որ Արտաշատի գործող քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, ով ՀՀ նախկին վարչապետ, ՀՀԿ-ն լքած Հովիկ Աբրահամյանի որդին է, խորհրդարանակա ընտրություններին մասնակցեց «Ծառուկյան» դաշինքով եւ ընտրվեց պատգամավոր: Արգամ Աբրահամյանը հայտարարեց, որ հրաժարական է տալու քաղաքապետի պաշտոնից եւ զբաղվելու է օրենսդիր աշխատանքով: Ռուբեն Թադեւոսյանը մեզ հետ զրույցում նշեց. «Երբ, որ ժամանակը լինի, երբ որ քաղաքապետը համապատասխան ընտրության օրը նշանակվի, կասենք»:

Թադեւոսյանի խոսքով՝  միայն դրանից հետո Արտաշատի տարածքային կառույցը կներկայացնի իր տեսակետը, որի շուրջ էլ քննարկումներ տեղի կունենան: