Յուրա Մովսիսյանը թիմակիցների համար Խոստումը ֆիլմի փակ դիտում է կազմակերպել (տեսանյութ)


Յուրա Մովսիսյանը թիմակիցների համար Խոստումը ֆիլմի փակ դիտում է կազմակերպել (տեսանյութ)
Ապրիլ 28 13:07 2017
«Ռեալ Սոլթ Լեյքի» հայ հարձակվող Յուրա Մովսիսյանն ամերիկյան ակումբի ֆուտբոլիստների և աշխատակիցների համար կազմակերպել է Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի փակ դիտում: 
 
«Մենք պայքարող ազգ ենք: Մենք մի ազգ ենք, որը ցեղասպանություն է տեսել: Մեր հաղթանակը կլինի փրկությունը: «Խոստումը» ֆիլմի ստեղծմամբ՝ վերջապես մեծ էկրաններին ներկայացվեց Ցեղասպանության իրական պատմությունը, այն, թե ինչ է իրականում տեղի ունեցել 102 տարի առաջ: Հայերիս համար սա շատ կարևոր է, քանի որ մենք տարիներ շարունակ պայքարում ենք ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Յուրաքանչյուր հայի պարտքն է անել այնպես, որ բոլորն իմանան այդ մասին»,-ֆիլմի դիտումից հետո ասել է Մովսիսյանը: