ՍԴ-ն անցավ խորհրդակցական սենյակ. որոշում կկայացվի Կոնգրես-ՀԺԿ դաշինքի հայցի վերաբերյալ


ՍԴ-ն անցավ խորհրդակցական սենյակ. որոշում կկայացվի Կոնգրես-ՀԺԿ դաշինքի հայցի վերաբերյալ
Ապրիլ 28 12:45 2017

Այսօր՝ ապրիլի 28-ին, ՀՀ Սահմանադրական դատարանն անցել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու մասին «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի հայցի վերաբերյալ: 

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարել է, որ երբ որոշումը պատրաստ լինի հրապարակման, այդ մասին նախապես կտեղեկացնեն: 

Նշենք, որ ՍԴ-ն այս գործով որոշում պետք է կայացնի մինչև ապրիլի 29-ը: Սպասվում է, որ Սահմանադրական դատարանը այսօր կհրապարակի իր վճիռը, կողմերը առավոտյան հանդես են եկել եզրափակիչ ելույթներով:

Դաշինքի հայցի մերժման դեպքում՝ ՀՀ նոր խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա որոշման ընդունումից հետո երրորդ հինգշաբթի օրը՝ մայիսի 18-ին:

Նշենք, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը պահանջում է անվավեր ճանաչել ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին վերաբերող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը: