Արցախում հակառակորդի կրակոցից 19-ամյա զինվոր է զոհվել


Արցախում հակառակորդի կրակոցից 19-ամյա զինվոր է զոհվել
Ապրիլ 28 12:06 2017

Ապրիլի 28-ին՝ ժամը 09:30-ի  սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Մհեր Ֆելիքսի Արզումանյանը: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: