Նավթի համաշխարհային գներն աճում են


Նավթի համաշխարհային գներն աճում են
Ապրիլ 28 11:55 2017

Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, հաղորդում է Gazeta-ն:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի թեթեւ նավթի հունիսյան ֆյուչերսներն աճել են 1.10 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 49.51 դոլարի:

Լոնդոնյան բորսայում Brent տեսակի նավթի հունիսի մատակարարումների ֆյուչերսներն աճել են 1.03 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 51.97 դոլարի: