Կիեւում տեղի է ունեցել «Խոստումը» ֆիլմի փակ ցուցադրությունը


Կիեւում տեղի է ունեցել «Խոստումը» ֆիլմի փակ ցուցադրությունը
Ապրիլ 28 11:38 2017

Կիեւի կինոթատրոններից մեկում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի փակ ցուցադրությունը (պաշտոնական պրեմիերան Ուկրաինայի մայրաքաղաքում կկայանա մայիսի 4-ին):

Ցուցադրությանը մասնակցել են Կիեւի հայ համայնքի, «Ուկրաինայի հայեր» քաղաքացիական հարթակի ներկայացուցիչներ, հայտնի հասարակական գործիչներ, պատգամավորներ: Ցուցադրությունից առաջ Արմեն Կոնտանդյանի կատարմամբ դուդուկի կախարդական հնչյուններն են լցրել կինոթատրոնը:

Ցուցադրությանը մասնակցել է նաեւ Ուկրաինայում հայտնի հայ դիզայներ Հայկ Ավանեսյանը: