Առաջիկա 3 օրերին գիշերվա ժամերին Մյասնիկյան պողոտան միակողմանի փակ կլինի


Առաջիկա 3 օրերին գիշերվա ժամերին Մյասնիկյան պողոտան միակողմանի փակ կլինի
Ապրիլ 28 11:21 2017

Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 28-ին, 29-ին, 30-ին ժամը 22-00-ից մինչեւ հաջորդող օրերի ժամը 07:00-ն Մյասնիկյան պողոտայի (Ավան վարչական շրջանի ուղետարից) մինչեւ Հերացի փողոցն իջնող հատվածում երթեւեկը միակողմանի փակ կլինի:

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ որպես այլընտրանք առաջարկվում են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցից դեպի քաղաքի կենտրոն տանող ճանապարհները. «Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասված է հաղորդագրությունում: