Տիգրան Աթանեսյանին 50 հազար դոլար են առաջարկել «թարգելու» համար


Տիգրան Աթանեսյանին 50 հազար դոլար են առաջարկել «թարգելու» համար
Ապրիլ 28 10:54 2017

Երեկ ՀՀ փաստաբանների պալատի անդամներ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը, Աթանեսյանի գրասենյակում ենթարկվել էին հարձակման: Այս մասին հայտարարել էին իրենք փաստաբանները, հրապարակելով որոշ լուսանկարներ: Ավելի ուշ նրանք նաեւ հայտարարեցին, որ հարձակման հետեւում կանգնած է ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը: «Հարձակվողները նրա մանկլավիկներն են: Եթե իրենց թվում է, որ այս ամենի տակից կարող են դուրս գալ ու մարսել, չարաչար սխալվում են: Սա հարիր չի ոչ տղամարդուն, ոչ էլ փաստաբանին: Եթե տղամարդ լինեին, ուզում էին հարց լուծել, կարող էին նորմալ պայմանավորվել, հանդիպել: Բայց նրանք ոչ նորմալ փաստաբան են, ոչ էլ նորմալ տղամարդ»,- ասել էր Արմեն Սողոմոնյանը:

Այսօր արդեն փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել. «50 հազար դոլար առաջարկ... մեռեք տականքներ, հոգի ծախողը դուք եք»։

Armday.am-ի հետ զրույցում փաստաբանը նշեց, որ երեկ ուշ երեկոյան իրեն է այցելել մեկը, ում վերջին տարիներին չէր տեսել, եւ անուղղակի նման խոսակցություն է տարել: Տիգրան Աթանեսյանը փոխանցեց, որ այս պահին գտնվում է քննիչի մոտ, եւ մանրամասներ կհայտնի ավելի ուշ: