Մամիկոնյանց փողոցում հրդեհ է բռնկվել


Մամիկոնյանց փողոցում հրդեհ է բռնկվել
Ապրիլ 28 10:38 2017

Ապրիլի 28-ին, ժամը 07:06-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 27ա շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:19-ին, մարվել՝ 07:26-ին: Ամբողջությամբ այրվել է թիվ 127 ավտոտնակին կից խորդանոցը (մոտ 2 քմ) և ներսում կուտակված կենցաղային իրեր: