«Հայկական ժամանակ» . Հայտնի է ԱԺ նախագահի ամենահավանական թեկնածուի անունը


«Հայկական ժամանակ» .  Հայտնի է ԱԺ նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
Ապրիլ 28 10:34 2017

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նոր Ազգային ժողովի նախագահի ամենահավանական թեկնածու է համարվում փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ամենայն հավանականությամբ, Գալուստ Սահակյանը հրաժեշտ կտա այդ պաշտոնին:

Ազգային ժողովի նախագահի եւ փոխնախագահների հարցը պաշտոնապես որոշվելու է նոր խորհրդարանի լիազորությունների ուժի մեջ մտնելու օրը՝ տվյալ դեպքում՝ մայիսի 18-ին: Իսկ մինչ այդ ՀՀԿ գործադիր մարմինն իր նիստում է քննարկելու նախագահի ու փոխնախագահների թեկնածուների հարցը: Կամ, ավելի շուտ, Սերժ Սարգսյանը ԳՄ անդամներին տեղեկացնելու է, թե ովքեր են լինելու ԱԺ նախագահը եւ փոխնախագահները: Այդ հարցը վերջնականապես կորոշվի Երեւանի ավագանու ընտրություններից՝ մայիսի 14-ից հետո:

Նշենք, որ հենց նույն օրն էլ ուժի մեջ է մտնելու նոր Սահմանադրության չորրորդ՝ ԱԺ-ին վերաբերող գլուխը: Իսկ նոր Սահմանադրության 104-րդ հոդվածը նախատեսում է, որ նոր խորհրդարանն արդեն ունենալու է երեք փոխնախագահ այսօրվա երկուսի փոխարեն: Եվ նույն հոդվածի համաձայն՝ մեկ փոխնախագահի պորտֆելը տրվելու է ընդդիմադիր խմբակցություններին: Այնուամենայնիվ, խորհրդարանում մեծամասնություն կազմած ՀՀԿ-ն կրկին ունենալու է ԱԺ նախագահի ու երկու փոխնախագահների պաշտոններ, ինչպես հիմա է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...