«Հրապարակ». Սամվել Ալեքսանյանի եղբորորդի «Մաֆն» ակտիվացել է. նա ցուցադրել է հռետորական շնորհքը


«Հրապարակ». Սամվել Ալեքսանյանի եղբորորդի «Մաֆն» ակտիվացել է. նա ցուցադրել է հռետորական շնորհքը
Ապրիլ 28 10:27 2017

«Հրապարակ» թերթը գրում է. «Ավագանու ընտրությունների քարոզարշավին նկատելիորեն ակտիվ է ՀՀԿ-ական գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդին՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի երիտասարդ ղեկավար Արտակ Ալեքսանյանը (մականունը՝ Մաֆ)։

Օրեր առաջ նա իր հռետորական շնորհքն է ցուցադրել՝ հայտարարելով, որ ընտրությունները համեմատություն են անցյալի եւ ներկայի միջեւ։ Իսկ օրերս էլ մեկ այլ «գեղեցիկ» ճառ է արտասանել, որից հասկացվել է, որ թաղապետը «սիմպոզիում» բառի նոր նշանակություն է հայտնագործել։

Նա ասել է. «Երեւանի քաղաքապետարանի ու ՄԱԿ-ի համատեղ աշխատանքների արդյունքում բարեկարգվեց Մալաթիայի պուրակ-այգին, որտեղ զարդարվեց գեղեցիկ սիմպոզիումներով»։ Հավանաբար, նկատի է ունեցել կոմպոզիցիաները»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում