Միջուկային գործարքը ազգային մեծ ձեռքբերում է. Ռոհանի


Միջուկային գործարքը ազգային մեծ ձեռքբերում է. Ռոհանի
Հունվար 18 00:25 2017

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանի ու «վեցյակի» միջև միջուկային գործարքը, որն ուժի մեջ է մտել նախորդ տարվա հունվարին, ազգային մեծ ձեռքբերում է։

Ընդգծվում է, որ Ռոհանին այդ հայտարարությունն արել է Թեհրանում՝ միջուկային գործարքի մեկամյակի կապակցությամբ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ։

Ռոհանին հայտարարել է, որ շատ կարևոր է, որ միջուկային ծրագրի հետ կապված բոլոր պատժամիջոցները վերացվել են միջուկային գործարքի իրագործումից հետո.

«Իրանի նավթագազային սեկտորն այլևս չի գտնվում միջուկային պատժամիջոցների ներքո, ինչը նույնպես շատ կարևոր է երկրի համար։ Եվ այնուամենայնիվ, ԱՄՆ-ը խոչընդոտում է միջուկային գործարքի իրագործմանը, ինչը սպասելի էր։

ԱԷՄԳ-ն ընդունել է, որ իրանական միջուկային ծրագիրը չի հարուցում կասկածներ։ Իրանն ընթացիկ տարում ունեցել է 6.4 տոկոսանոց տնտեսական աճ, մինչդեռ շատ երկրներ տուժել են տնտեսական անկումից»։