«Հայկական ժամանակ». ՀՅԴ-ն ուզում է Սուրեն Մանուկյանի մանդատը տալ վիրաբույժ Արտավազդ Սահակյանին


«Հայկական ժամանակ». ՀՅԴ-ն ուզում է Սուրեն Մանուկյանի մանդատը տալ վիրաբույժ Արտավազդ Սահակյանին
Ապրիլ 28 10:21 2017

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՅԴ-ն չի ցանկանում պատգամավորի մանդատ տալ Տավուշի մարզի թիվ 13 ընտրական տարածքի ռեյտինգային թեկնածու Սուրեն Մանուկյանին: Վերջինս այդ ընտրատարածքում ՀՅԴ-ի ռեյտինգային թեկնածուներից ամենաշատ՝ 5391 ձայն է ստացել:

Այդ կուսակցությունը ցանկանում է ԱԺ բերել հայտնի վիրաբույժ Արտավազդ Սահակյանին, որը ստացել է եռակի անգամ քիչ՝ 1852 ձայն: Եվ որպեսզի վերջինս պատգամավոր դառնա, Ս. Մանուկյանը պետք է ինքնաբացարկի դիմում ներկայացնի: Ինչի վրա էլ հիմա աշխատում է ՀՅԴ-ն:

ՀՅԴ-ում գտնում են, որ Ա. Սահակյանն ավելի շատ է մոտ իրենց կուսակցությաւնը, քան թե կուսակցության համար այդքան ձայն բերած Ս. Մանուկյանը: Վերջինս Իջեւանի անտառտնտեսության ղեկավարն է եւ այնքան էլ կուսակցական դեմք չէ, թեեւ ՀՅԴ անդամ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...