«Ժողովուրդ». Փաստաբանների պալատում տևական ժամանակ տիրող լարվածությունը հասել է գագաթնակետին


«Ժողովուրդ». Փաստաբանների պալատում տևական ժամանակ տիրող լարվածությունը հասել է գագաթնակետին
Ապրիլ 28 09:12 2017

«Փաստաբանների պալատում տևական ժամանակ տիրող լարվածությունը հասել է գագաթնակետին. կողմերի նյարդերը տեղի են տվել, և բանը հասել է ծեծկռտուքի: Պատճառն էլ եղել է սոցիալական կայքում Աթանեսյանի արած գրառումները, որոնցում նա վիրավորական արտահայտություններ է արել փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի հասցեին: Վերջինս էլ որոշել է հարցերը լուծել բռնության եղանակով: Սակայն այս միջադեպի իրական պատճառներն ավելի խորն են, և ֆեյսբուքյան գրառումներն ընդամենը առիթ են եղել: Իսկ պատճառը պալատի նախագահ Արա Զոհրաբյանի և մի խումբ փաստաբանների` Երվանդ Վարոսյանի, Լուսինե Սահակյանի, Տ. Աթանեսյանի և այլոց միջև արդեն մեկ ու կես տարի ձգվող անձնավորված հակասություններն են: Ու այս ժամանակահատվածում լարվածությունը թուլանալու փոխարեն գնալով ավելի ու ավելի խորացավ: Մի հանգամանք, որը չի կարող մտահոգության լուրջ տեղիք չտալ: Ինչո՞ւ, որովհետև պալատի ներսում առկա անառողջ մթնոլորտը, տարբեր միջադեպերը լրջորեն սպառնում են փաստաբանական համակարգին՝ վարկաբեկելով այն հասարակության մոտ: Իսկ փաստաբանի ինստիտուտը կարևոր օղակ է ցանկացած երկրի զարգացման գործում: Արդարության հասնելու մղումով մարդիկ առաջին հերթին հենց փաստաբաններին են դիմում: Բայց տեսնելով «ստատուսի համար» միմյանց «աչք հանելու» դրսևորումները՝ դժվար թե բանական մարդու մոտ փաստաբանին վստահելու ձգտում առաջանա»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։