10 գաղտնիք, որոնք կսովորեցնեն շուտ վեր կենալ առավոտյան


10 գաղտնիք, որոնք կսովորեցնեն շուտ վեր կենալ առավոտյան
Ապրիլ 28 00:56 2017

Շատերիս համար առավոտյան արթնանալը իրական փորձություն է, սակայն կարելի է դա հեշտորեն անել և նույնիսկ ունենալ լավ տրամադրություն:
1. Գտեք առիթ, որպեսզի վաղ վեր կենաք
Քնելուց առաջ պլանավորեք ձեր վաղա օրն այնպես, որ ամենադժվար գործերն անեք առավոտյան: Դա ամենալավ ժամանակն է, որպեսզի արդյունավետ կերպով իրականացնեք դրանք:
2. Մոռացեք «մի տաս րոպե էլ»-ի մասին
Զարթուցիչը զանգելու պես վեր կացեք, և պետք չէ ձեզ խղճալ: Այո, քնելու ցանկությունը մեծ է և դուք արդեն ձեր մտքում հաշվարկում եք, որ հանգիստ կարող եք 15 րոպե խնայել, եթե չնախաճաշեք: Դա ոչինչի չի բերի: Դուք կցանկանաք ավելի քնել, իսկ արթնանալը կլինի ավելի դժվար:

3. Հույս մի ունեցեք լավ քնել 4 ժամվա ընթացքում
Դա հղի է առավոտյան տանջանքով: Ամեն օր պետք է պառկել ու վեր կենալ նույն ժամին և քնել 6-8 ժամից ոչ պակաս: Դժվար կլինի առաջին մի քանի օրերը: Նույն կերպ պետք է անել հանգստյան օրերին: Երկու շաբաթ անց դա կդառնա ձեր համար առավոտյան սովորական:
4. Եթե արթնացել եք մի քիչ շուտ՝ վեր կացեք
Ցավալի է, երբ զարթուցիչը դրված է ժամը 6:00-ին, իսկ դուք, օրինակ, արթնացել եք 5:40: Սակայն, եթե արթնացել եք, ապա իմաստ չկա նորից քնելու: Դրա փոխարեն ուրախացեք, որ ունեք ավել 20 րոպե և կարող եք ծախսել ձեզ վրա:

5. Վեր կացեք նույն ժամին աշխատանքային և հանգստյան օրերին
Դժվար կլինի առաջին մի քանի օրերը: Այնուհետև օրգանիզմը սովորում է արթնանալ նույն ժամին: Ձեզ մոտ կավելանա մի քանի ազատ ժամ, որոնք դուք ըստ ցանկության կարող եք օգտագործել:
6. Թռչկոտեք
Արթնանալուց հետո թռչկոտեք: Երկու թռիչքից հետո քունը կանցնի: 5-րոպեանոց թռիչքները պարանով օգտակար են:
7. Ձգվեք
Կարող եք ձգվել վեր չկենալով անկողնուց: Մի արեք կտրուկ շարժումներ: Առավոտյան 10 րոպեանոց մարզանքը ձեզ ամբողջ օրվա համար ուժ կտա:

8. Բացեք պատուհանը
Քիչ է անկողնուց վեր կենալը, կարևոր է նաև արթնանալ: Բաց արեք պատուհանը, իսկ ավելի լավ է դուրս եկեք պատշգամբ՝ թարմ օդ շնչելու:
9. Խմեք մեկ բաժակ ջուր
Լավ կլինի ավելացնել մի կտոր կիտրոն և մի գդալ մեղր: Այն ըմպելուց հետո քնելու ցանկություն այլևս չեք ունենա:
10. Կերեք որևէ համեղ բան
Սակայն խուսափեք յուղոտ կամ շատ քաղցր ըմպելիքից, դրանք կարող են ծանրության և քնկոտության զգացողության պատճառ դառնալ: Նախաճաշը պետք է լինի հագեցնող, համեղ և օգտակար: Թող այն լավ օրվա սկիզբ դառնա: