Նիկոլաս Քեյջը հոսպիտալացվել է


Նիկոլաս Քեյջը  հոսպիտալացվել է
Ապրիլ 28 00:35 2017

Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, Նիկոլաս Քեյջը կոտրել է ոտքը: Միջադեպը տեղի է ունեցել «211» մարտաֆիլմի նկարահանումների ժամանակ, որտեղ Քեյջը խաղում է ոստիկանի դեր: Ինչպես հաջողվել է պարզել, դերասանը վնասվածք է ստացել հնարք կատարելու ժամանակ, հայտնում է gogetnews.info-ն:

Նիկոլաս Քեյջին սկզբում հոսպիտալացրել է Սոֆիայի ռազմաբժշկական ակադեմիայի հիվանդանոցում, ապա որոշում է ընդունվել, որ դերասանին բուժման համար անհրաժեշտ է ուղարկել ԱՄՆ: