2 գերհզոր ըմպելիք, որոնք կմաքրեն Ձեր քիթը. մոռացեք հիվանդության ու հարբուխի մասին


2 գերհզոր ըմպելիք, որոնք կմաքրեն Ձեր քիթը. մոռացեք հիվանդության ու հարբուխի մասին
Ապրիլ 28 00:22 2017

Փակված քիթը, կոկորդի ցավը՝ նախանշաններ են, որոնք ոչ մի լավ բան չեն խոստանում:
Ձեզ ենք առաջարկում բուժիչ ըմպելիքներ, որոնք ոչ միայն հաղթահարում են մրսածությանը, այլ նաև բուժում արդեն խրոնիկ դարձած հարբուխը և հազը:
Թեյ «Արևի ճառագայթ»


Դարչինն ու կոճապղպեղը (իմբիր) բացառիկ բուժիչ բաղադրիչներ են, որոնք հայտնի են իրենց հակաբորբոքային հատկություններով: Կիտրոնի հյութը և խնձորի քացախը լրացնում են վիտամին C-ի պաշարները, որը շատ անհրաժեշտ է մրսածության և հարբուխի ժամանակ:


Բաղադիրչներ
1 թեյի գդալ կիտրոնի հյութ
½ թեյի գդալ քերիչով անցկացրած կոճապղպեղ
¼ թեյի գդալ քրքումի փոշի
½ ճաշի գդալ խնձորի քացախ
½ թեյի գդալ մեղր
Մի պտղունց աղացած դարչին
300 մլ ջուր


Պատրաստման եղանակը
1 Եռացրեք ջուրը:
2 Բաժակի մեջ խառնեք կոճապղպեղը, քրքումը, դարչինը, մեղրը: Ավելացրեք կիտրոնի հյութն ու խնձորի քացախը:
3 Այդ զանգվածի վրա տաք, բայց ոչ եռման, ջուր ավելացրեք:
Թեյ «Տաք Բենիտո»


Արքայախնձորն ունի հակաբորբոքային հատկություն և նպաստում է քթից լորձի դուրս բերմանը: Մեղրը դարերով հայտնի է հակավիրուսային, հակասնկալին և հակաբակտերիալ հատկություններով: Այս բաղադրիչների խառնուրդը հիանալի հարված է հարբուխին և մրսածությանը:


Բաղադրիչներ
250 մլ արքայախնձորի հյութ
½ ճաշի գդալ խնձորի քացախ
Կայնեյան բիբար՝ դանակի ծայրով
1 ճաշի գդալ մեղր


Պատրաստման եղանակը
1 Խառնեք բոլոր բաղադիրչները և լցրեք տաքացնելու համար հարմար տարրայի մեջ:
2 Տաքացրեք ըմպելիքն այն աստիճանի, որ Ձեզ հաճելի լինի:
Մայր բնությունը կհոգա Ձեր մասին, եթե ճիշտ ժամանակին դիմեք նրան: