Վենեսուելայում և Սիրիայում կատարվածի հետևում կանգնած է ԱՄՆ-ը. Ասադ


Վենեսուելայում և Սիրիայում կատարվածի հետևում կանգնած է ԱՄՆ-ը. Ասադ
Ապրիլ 27 23:30 2017

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը TeleSUR-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վենեսուելայում և Սիրիայում իրադարձությունների հետևում կանգնած է ԱՄՆ-ը՝ նշելով հակամարտությունների նմանությունը:

«Իհարկե, նրանք նման են, որովհետև այն ծրագրում և իրագործում է միևնույն երկիրը: Դա ԱՄՆ-ն է՝ որպես նվագավար, իսկ Արևմուտքը նրան ձայնակցող երգչախումբն է»,- ասել է նա:

Ասադի խոսքով՝ ԱՄՆ-ն անդունելի է համարում փաստը, որ Լատինական Ամերիկայի երկրները ստանձնել են իրենց ժողովրդի շահերի պաշտպանի դերը: