Լավրովը Ֆրանսիային մեղադրել է երկակի ստանդարտներում


Լավրովը Ֆրանսիային մեղադրել է երկակի ստանդարտներում
Ապրիլ 27 23:09 2017

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սերբիայի կառավարության նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ հեռախոսազրույցի ընթացքում երկակի ստանդարտ է անվանել Ֆրանսիայի կառավարության կողմից Կոսովոյի նախկին վարչապետ Ռամուշ Խարադինային կալանքից ազատելը, ով մեղադրվում է ռազմական հանցագործությունների մեջ: Այդ մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում:

«Համարում ենք, որ ռազմական հանցագործություններում ներգրավված բոլոր կոսովոյան քաղաքական գործիչները պետք է կրեն վաստակած պատիժը` անկախ այն դիրքերից, որոնք այժմ զբաղեցնում են: Փարիզի կողմից կրկնակի ստանդարտների կիրառումը «Մեծ Ալբանիա» նախագծի իրականացման ֆոնի վրա հանդիսանում է ավելի ու ավելի ագրեսիվ քաղաքականության կուրսի թողտվության հստակ ցուցադրում ` հղի Բալկաններում փխրուն կայունության ոչնչացման և արյունալի հակամարտության կրկնության վտանգով»,- ասել է նա: