Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի մանչեսթերյան դերբիին


Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի մանչեսթերյան դերբիին
Ապրիլ 27 22:47 2017

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի այսօր կայանալիք մանչեսթերյան դերբիին:

Նա հայտավորվել է իր թիմի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում: Այսօր «Կամիր սատանաները» հյուր են գնացել «քաղաքաբնակներին»՝ «Մանչեսթեր Սիթիին»:

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 23:00-ին: