ԱՄՆ Կոլորադո նահանգի օրենսդիր մարմինը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ նոր բանաձև է ընդունել


ԱՄՆ Կոլորադո նահանգի օրենսդիր մարմինը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ նոր բանաձև է ընդունել
Ապրիլ 27 22:39 2017

ԱՄՆ Կոլորադո նահանգի օրենսդիր մարմինը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ նոր բանաձև է ընդունել:

Ինչպես տեղեկացնում է Horizon Weekly-ն, Ներկայացուցիչների պալատի և Սենատի անդամները միաձայն կողմ են քվեարկել բանաձևի ընդունմանը: Քվեարկությունը տեղի է ունեցել չորեքշաբթի:

«Աջակցություն ենք հայտնում Հայաստանի և նրա հարևանների միջև կառուցողական և երկարատև հարաբերություններին ուղղված ջանքերին` հիմնվելով Հայոց ցեղասպանության փաստերի և հետագա հետևանքների ճանաչման, ինչպես նաև արդար ու մարդկության դեմ հանցագործության մասին համապարփակ միջազգային բանաձևի վրա», - ասվում է բանաձևում:

Բանաձևում նաև նշվում է, որ ապրիլի 26-ը Կոլորադոյում ճանաչվել է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օր: