ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը կոչ է արել ԱԽ-ին առավելագույն ճնշում գործադրել Ռուսաստանի վրա Դամասկոսին աջակցելու համար


ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը կոչ է արել ԱԽ-ին առավելագույն ճնշում գործադրել Ռուսաստանի վրա Դամասկոսին աջակցելու համար
Ապրիլ 27 22:30 2017

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր ճնշումները պետք է ուղղված լինեն Ռուսաստանի դեմ, ոչ թե Դամասկոսի, որպեսզի վերջ դրվի այդ երկրում հանցագործություններին: Նման պնդումով Անվտանգության խորհրդի նիստում հանդես է եկել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին ՝ գրում է tass.ru-ն:

«Ձեզանից շատերը ասում էին, որ պետք է ճնշում գործադրել սիրիական ռեժիմի վրա: Իրականում դա այդպես չէ: Մենք պետք է ճնշում գործադրենք Ռուսաստանի վրա, որովհետև Ռուսաստանը շարունակում է հովանավորել սիրիական ռեժիմը»,- ասել է նա:



loading...