Մազերի կատարյալ ներկ՝ բնական բաղադրիչներով


Մազերի կատարյալ ներկ՝ բնական բաղադրիչներով
Ապրիլ 27 22:23 2017

Եթե արդեն հոգնել եք մազերի քիմիական ներկերից, որոնք միայն բացասական ազդեցություն են ունենում մազարմատների և գլխամաշկի վրա, ապա մենք գտել են լավագույն միջոցը՝ բնական բաղադրիչներով։
Ներկայացնում ենք մազերը ներկելու 4 միջոց
1․ Ընկույզի կանաչ կեղևը՝ շագանակագույն մազերի համար
Այս միջոցով մազերը ներկելու համար անհրաժեշտ է 15-ից 20 կանաչ ընկույզի կեղև, որոնք պետք է կտրատել և աղալ։ Ավելացնել տաք ջուր և լավ խառնել։ Մազերի բնական ներկը պատրաստ է։ Խառնուրդը քսել մազերին և պահել 15-20 րոպե, ապա լավ լվանալ շամպունով։ Վերջում կարելի է մազերը ցողել թույլ քացախաջրով, որը մազերի գույնն առավել կգեղեցկացնի։
2․ Կարմիր սոխի կեղևն ու կաղնու կեղևը՝ բաց շագանակագույն մազերի համար։
Այն, ինչ Ձեզ հարկավոր է՝ կես բաժակ կարմիր սոխի կեղև և նույն քանակությամբ կաղնու կեղև, որոնք պետք է խառնել և ավելացնել 1լ եռացող ջուր։ Թողնել այն 1 ժամ, ապա քսել մազերին և պահել 45 րոպե ու լվանալ։ Ինչպես նախորդում, այս դեպքում ևս կարելի է մազերը ցողել քացախաջրով։
3․ Երիցուկ՝ ոսկե շիկահեր մազերի համար
100 գրամ երիցուկի վրա ավելացնել կես լիտր ջուր և եռացնել, այնուհետ վերցնել կրակից և թողնել, որ սառչի։ Այս խառնուրդը քսել մազերին և պահել 30 րոպե ու լվանալ մազերը։
4․Ճակնդեղ՝ կարմիր մազերի համար
Եթե սևահեր եք, ապա ճակնդեղով բաղադրատոմսը հեց Ձեզ համար է։ Վերցրեք միջին չափի ճակնդեղ, կտրատեք և ավելացրեք մի փոքր ջուր և եռացրեք։ Թողեք, որ խառնուրդը սառչի։ Մազերի բնական ներկը պատրաստ է, որը պետք է քսել մազերին, պահել 20 րոպե և լվանալ՝ վերջում ցողելով քացախաջրով։ Արդյունքն ակնհայտ է լինում անմիջապես։