Նոր Զելանդիայում շնաձուկը կծել է ֆրանսուհի զբոսաշրջիկի ոտքը


Նոր Զելանդիայում շնաձուկը կծել է ֆրանսուհի զբոսաշրջիկի ոտքը
Ապրիլ 27 22:13 2017

Նոր Զելանդիայում շնաձուկը հարձակվել է Ֆրանսիայից ժամանած զբոսաշրջիկի վրա: Այդ մասին ապրիլի 27-ին հայտնել է Otago Daily Times պարբերականը:

Աղջիկը ընկերների հետ սերֆինգով է զբաղվել Կուրիո ծովածոցի ափերի մոտ: Նա պառկած է եղել տախտակի վրա, երբ շնաձուկը հանկարծ կծել է նրա ոտքը: Ընկերները նրան ափ են հանել և կապել խորը վերքը` մինչև փրկարար ուղղաթիռի ժամանումը: Աղջկա զարկերակը չի վնասվել, այդ պատճառով արյունահոսությունը ուժեղ չի եղել: