Մարդու իրավունքների պաշտպանը չհայտարարված այց է իրականացրել զինվորական հոսպիտալ


Մարդու իրավունքների պաշտպանը չհայտարարված այց է իրականացրել զինվորական հոսպիտալ
Ապրիլ 27 21:15 2017

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր չհայտարարված այց է իրականացրել Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

 

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումների հիման վրա Պաշտպանի ներկայացուցիչները հոսպիտալի բժշկական անձնակազմի հետ քննարկել են զինծառայողների առողջական վիճակի, բուժման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև զինծառայողներին պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու հետ կապված հարցերը: